Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն դասվել է այն ֆուտբոլիստների շարքին, ովքեր ամենաշատն են մասնակցել աշխարհի առաջնություններին: Այս մասին հայտնում է Ria.ru-ն:
Ռոնալդուն հայսօր օրը հանդես է եկել Պորտուգալիայի հավաքականի մեկնարկային կազմում՝ Կատարում ընթացող Աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրի՝ Գանայի դեմ խաղում։ 37-ամյա պորտուգալացին կարիերայի ընթացքում 5-րդ անգամ է մասնակցում աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին։
Ավելի վաղ նման նվաճման էին հասել մեքսիկացիներ Անտոնիո Կարբախալը, Ռաֆայել Մարկեսը, գերմանացի Լոթար Մատեուսը եւ արգենտինացի Լիոնել Մեսին, որը Քաթարի մրցաշարում միացել էր ռեկորդակիրներին:
Ռոնալդուն խաղացել է 2006, 2010, 2014 և 2018 թվականների աշխարհի առաջնություններում։ Մինչ այդ Պորտուգալիայի հավաքականը պատմության մեջ երեք անգամ էր դուրս եկել աշխարհի առաջնություն (1966, 1986, 2002)։