ՖԻՖԱ-ն պարզել է, որ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Կատարում ընթացող Աշխարհի առաջնությունում Ուրուգվայի հետ խաղի ժամանակ գոլի հեղինակ չի դարձել: Այս մասին հայտնում է RBC-ն՝ հղում անելով ՖԻՖԱ-ի և Adidas ընկերության հայտարարությանը, որը գնդակներ է արտադրել մրցաշարի համար։
«Պորտուգալիա-Ուրուգվա խաղի ժամանակ, օգտագործելով գնդակում առկա Connected Ball տեխնոլոգիան, մենք կարող ենք վերջապես ցույց տալ Կրիշտիանու Ռոնալդուի գնդակի հետ շփման բացակայությունը: Այս պահին գնդակի վրա գործող արտաքին ուժ չկար»-ասվում է հայտարարության մեջ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Կատարում մեկնարկել է ֆուտբոլի 2022 թվականի Աշխարհի առաջնությունը: Այն տեղի է ունենում էլ «էլ բայթ» մարզադաշտում: ԱԱ-2022-ի եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա 2022 թվականի դեկտեմբերի 18-ին Լուզաիլի Ազգային մարզադաշտում: Այն կարող է տեղավորել 80 հազար հանդիսականի: