Պատանի գեղասահորդ Ալբերտ Ղարիբյանը Հունգարիայում 2022 թվականի Սանտա Կլաուս գավաթի հաղթող է դարձել։ Այս մասին հայտնում են Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայից։
«Մեր պատանի գեղասահորդ Ալբերտ Ղարիբյանը Հունգարիայում անցկացվող Սանտա Կլաուս Գավաթում գրավել է առաջին հորիզոնականը։
Շնորհավորում ենք Ալբերտին՝ մաղթելով նորանոր հաղթանակներ»,- ասված է հաղորդագրությունում։
Ֆեդերացիան հրապարակել է նաև Ղարիբյանի լուսանկարը Հունգարիայի գեղասահքի ֆեդերացիայի գլխավոր մարզիչ և տնօրեն Գուրգեն Վարդանյանի հետ։
Սանտա Կլաուսի գավաթի խաղարկությունն անցկացվում է Բուդապեշտում՝ նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 4-ը։