Եվրոպայի եռակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի և աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը չորրորդ հաղթանակն է տոնել պրոֆեսիոնալ ռինգում, հայտնում են ուզբեկական լրատվամիջոցները։
Ուզբեկստանում ընթացող Lift Promotions բռնցքամարտի երեկոյի ընթացքում հայ բռնցքամարտիկը հաղթել է մեքսիկացի Մարկոս Գոնսալես Բարրազային։ Երկրորդ ռաունդում Բաչկովը նոկդաունի է ենթարկել մրցակցին։ Բարրազան կարողացավ ավարտել ռաունդը, սակայն ընդմիջումից հետո հրաժարվել է շարունակել պայքարը։
Հովհաննես Բաչկովի նախորդ երեք մենամարտերը պրոֆեսիոնալ ռինգում նույնպես ավարտվել են հայ բռնցքամարտիկի հաղթանակով։