Ֆուտբոլի աշխարհի եռակի չեմպիոն բրազիլացի Պելեն խոսել է իր առողջական վիճակի մասին: Նա հայտարարել է, որ եռանդով և հույսերով լի է ու շարունակում է բուժման կուրս անցնել: Այս մասին հայտնում է TASS-ը:
«Իմ ընկերներ, ուզում եմ բոլորին հանգստացնել և դրականի տրամադրել: Ես շարունակում եմ իմ սովորական բուժումը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բուժաշխատողների թիմին այն խնամքի համար, որը նրանք ցուցաբերում են»,-Instagram-ի իր էջումգրել է ֆուտբոլի արքան:
Նա հավելել է, որ ամբողջ աշխարհից եկող մաղանքների շնորհիվ մեծ աջակցություն է զգում: Նախկին ֆուտբոլիստը նշել է, որ էներգիա է ստանում այդ մաղթանքներից, ինչպես նաև Բրազիլիայի ելույթներից՝ աշխարհի առաջնությունում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ աշխարհի եռակի չեմպիոնը գտնվում է պալիատիվ բուժման մեջ, քանի որ նրա օրգանիզմը դադարել է արձագանքել քիմիաթերապիային: Պալիատիվ բուժումը օգնում է թեթևացնել ցավը և շնչառությունը: