Ֆուտբոլի Մարոկկոյի հավաքականը Քաթարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի խաղում հետխաղյա 11 մետրանոցներով առավելության հասավ Իսպանիայի նկատմամբ: ТАСС-ի փոխանցմամբ՝ հանդիպումը տեղի է ունեցել երեքշաբթի էր Ռայանի «Էդյուքեյշն Սիթի» մարզադաշտում։
Հանդիպման հիմնական ժամանակն ու երկու լրացուցիչ խաղակեսերն ավարտվել են 0:0 հաշվով: Հետխաղյա 11 մետրանոցներով մարոկկացիները հաղթել են 3։0 հաշվով։
Իսպանացիների ավագ կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը 17-րդ հանդիպումն է անցկացրել աշխարհի առաջնություններում՝ կրկնելով պաշտպան Սերխիո Ռամոսի և դարպասապահ Իկեր Կասիլյասի ռեկորդը: Ազգային հավաքականի կազմում Բուսկետսը դարձել է աշխարհի (2010) և Եվրոպայի (2012) չեմպիոն:
Մարոկկոյի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ: Մարոկկացիները դարձել են նաև չորրորդ աֆրիկյան թիմը, որին նվաճել է մրցաշարի այս փուլը, ավելի վաղ քառորդ եզրափակիչ էին դուրս եկել Կամերունի (1990), Սենեգալի (2002) և Գանայի (2010) հավաքականները:
Իսպանիայի հավաքականը երրորդ անգամ անընդմեջ չկարողացավ անցնել աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչը. 2014-ին իսպանացիներն ավարտեցին ելույթները խմբային փուլում, իսկ 2018-ին նրանք 1/8 եզրափակչում պարտվեցին Ռուսաստանի հավաքականին: Քաթարի մրցաշարի քառորդ եզրափակիչում մարոկացիները կմրցեն Պորտուգալիա-Շվեյցարիա հանդիպման հաղթողի հետ։
Քաթարում ընթացող աշխարհի առաջնության խաղերն անցկացվում են հինգ քաղաքներում՝ 8 մարզադաշտերում։ Հաղթանակների ռեկորդակիրը Բրազիլիայի թիմն է (հինգ անգամ)։ Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնության եզրափակիչ խաղը կկայանա դեկտեմբերի 18-ին Լուսաիլի Ազգային մարզադաշտում: