Քաթարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի խաղում Խորվաթիայի հավաքականը հետխաղյա 11 մետրանոցներով առավելության հասավ Բրազիլիայի նկատմամբ:
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 0:0 հաշվով, երկու լրացուցիչ խաղակես՝ 1:1, բրազիլացիներից աչքի է ընկել Նեյմարը (105-րդ րոպե), խորվաթական թիմի կազմում գոլի հեղինակ է դարձել Բրունո Պետկովիչը (117): 11 մետրանոցներով Խորվաթիայի հավաքականը հաղթել է 4:2 հաշվով:
Բրազիլիայի հավաքականի կազմում Նեյմարը խփեց 77-րդ գոլը և այդ ցուցանիշով հավասարվեց աշխարհի եռակի չեմպիոն Պելեին: Նրանք ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկուներն են։
Կիսաեզրափակիչում Խորվաթիայի հավաքականը կմրցի Նիդեռլանդների և Արգենտինայի հավաքականների միջև հանդիպման հաղթողի հետ։