Մարոկկո-Պորտուգալիա խաղից առաջ երկրպագուն փորձել է ջուր լցնել պորտուգալացիների հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի վրա, փոխանցում է Daily Mail-ը։
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Ռոնալդուն մեկնարկային սուլիչից առաջ շարժվում էր դեպի պահեստայինների նստարանը։ Երկրպագուն շշից ջուր է լցրել Ռոնալդուի ուղղությամբ, սակայն նրան կանգնեցրել են այլ երկրպագուներ։ Կարգազանցին դուրս են բերել մարզադաշտից։
Պորտուգալիայի հավաքականը 0:1 հաշվով պարտվեց մարոկկացիներին: Ռոնալդուն խաղադաշտ է դուրս եկել միայն 51-րդ րոպեին։
37-ամյա Ռոնալդուն, ում համար այս աշխարհի առաջնությունն արդեն հինգերորդն էր կարիերայում, չի կարողացել զսպել արցունքները եզրափակիչ սուլիչից հետո։ Հեռուստատեսային հեռարձակման ժամանակ ցուցադրվել է, թե ինչպես է Պորտուգալիայի հավաքականի հարձակվողը հեկեկում ներքնահարկում։
Ավելի վաղ Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը մեկնաբանել էր թիմի ավագ Կրիշտիանու Ռոնալդուին փոխարինող թողնելու իր որոշումը Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի Մարոկկոյի հետ խաղում: