ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում է կայացրել 13 300 000 դրամով ավելացնել «Տարվա լավագույն մարզիկներ» մրցույթի կազմակերպման, անցկացման և հաղթող ճանաչված մարզիկների պարգևատրման ծրագրի համար նախատեսված գումարը։
Նշենք, որ գումարների ավելացումը պայմանավորված է սպորտի ոլորտում 2022 թվականին ունեցած վերելքով: 2021 թվականին Օլիմպիական խաղերում, Եվրոպայի և աշխարհի առաջնություններում (մեծահասակներ, երիտասարդներ, պատանիներ) Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող մարզիկները նվաճել են 199 մեդալ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ կառավարության համապատասխան որոշմամբ կկրկնապատկվեն չեմպիոն դարձած մարզիկներին տրվող միանվագ գումարները։