Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) ակումբների միջև 209 միլիոն դոլար կբաշխի՝ Կատարում ավարտին մոտեցող աշխարհի առաջնությունում ֆուտբոլիստների մասնակցության համար։ Այս մասին հայտնում է The Times-ը։
Վճարումները հաշվարկվում են՝ կախված մրցաշարին մասնակցող ֆուտբոլիստների քանակից և մրցաշարային աղյուսակում նրանց հավաքականների առաջընթացից:
Ամենամեծ գումարը կհասնի «Մանչեսթեր Սիթիին»: Անգլիայի գործող չեմպիոնները ՖԻՖԱ-ից կստանան 5,6 մլն դոլար։ Ընդհանուր առմամբ, «Մանչեսթեր Սիթին» ներկայացնում է 16 խաղացող աշխարհի առաջնությունում:
«Բարսելոնան» 1,5 միլիոնով պակաս կստանա. իսպանական ակումբն աշխարհի առաջնություն է ուղարկել 17 խաղացողի, որոնցից ութն ավարտել են իրենց ելույթները մրցաշարում փլեյ-օֆֆից առաջ՝ Իսպանիայի հավաքականի հեռանալուց հետո։
«Մանչեսթեր Յունայթեդը» կստանա 3,62 միլիոն դոլար։ Աշխարհի առաջնությունում հանդես են եկել այս ակումբի 13 ֆուտբոլիստներ։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 18-ին Ֆրանսիայի հավաքականը եզրափակչում կհանդիպի Արգենտինայի ընտրանու հետ։ Երրորդ տեղի համար պայքարում դեկտեմբերի 17-ին ուժերը կչափեն Մարոկկոյի և Խորվաթիայի հավաքականները։