Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» երկրպագուների վարկածով ճանաչվել է մրցաշրջանի աշնանային հատվածի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: Ֆուտբոլիստի օգտին քվեարկել է հարցվածների 22,42 տոկոսը։
«Այս մրցաշրջանը լավագույնն էր կիսապաշտպանի կարիերայում. նա Պրեմյեր լիգայում 9 գոլ և 6 գոլային փոխանցում է կատարել, գումարած ևս մեկ գնդակ՝ Գավաթում։ Սպերցյանի՝ հարցման արդյունքներով նախորդ հաղթանակն օգոստոսին էր», – նշվում է հաղորդագրության մեջ։
Քվեարկությանը մասնակցել է 976 մարդ, նշում են ակումբից։