Կատարում կայացած ֆուտբոի աշխարհի 2022 թվականի առաջնության Արգենտինա-Ֆրանսիա եզրափակչից հետո ամբողջ աշխարհում տարածվեցին լուսանկարներ, որոնցում Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին ջերմորեն գրկում է մի կնոջ, որին շատերը շտապել էին համարել Մեսսիի մայրը։
Սակայն, ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, այդ կինը ոչ թե մրցաշարի լավագույն ֆուտբոլիստի մայրն է, այլ հարավամերիկյան թիմի շեֆ-խոհարար Անտոնիա Ֆարիասը։ Նա ուղեկցում է Արգենտինայի հավաքականին յուրաքանչյուր մրցաշարի ժամանակ։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 18-ին Արգենտինայի ընտրանին աշխարհի առաջնության եզրափակչում հաղթել էր Ֆրանսիային՝ նվաճելով չեմպիոնական գավաթը։
Արգենտինայի հավաքականի համար աշխարհի առաջնությունում այս հաղթանակը երրորդն էր պատմության մեջ։ Մինչ այդ արգենտինացիները գավաթը բարձրացրել էին իրենց գլխավերևում 1978 և 1986 թվականներին։
Մունդիալ-2022-ում Մեսսին դուբլի հեղինակ դարձավ և իրացրեց 11 մետրանոց հարվածը՝ դառնալով հանդիպման և ամբողջ մրցաշարի լավագույն խաղացողը։