Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ և աշխարհի եռակի չեմպիոն Պելեն գտնվում է հիվանդանոցում:
Բժիշկների խոսքով՝ մարզիկի առողջական վիճակը վատանում է։
Տեղական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Պելեի վիճակում «բացասական դինամիկա» է նկատվում օնկոհիվանդության ընթացքում։
«Նրան (Պելեին) ավելի ինտենսիվ խնամք է հարկավոր երիկամային և սրտային դիսֆունկցիայի պատճառով»,-ասված է բժիշկների տեղեկությունում:
Այժմ մարզիկին կատարում են ուղիղ աղիքի քաղցկեղի քիմիաթերապիայի ճշգրտում։ Բժիշկները նաև բուժում են շնչառական վարակը։
Հիշեցնենք, որ Պելեի հոսպիտալացման մասին հաղորդվում էր դեռ նոյեմբերի 30-ին։
Այդ ժամանակ էլ 81-ամյա ֆուտբոլիստի մոտ սրտի անբավարարություն և գիտակցության մթագնում են հայտնաբերել։