Ֆուտբոլի համաշխարհային աստղ Դեյվիդ Բեքհեմը քննադատության է ենթարկվել Կատարի հետ գովազդային պայմանագիրը չկատարելու համար: Այս մասին գրել է The New York Times-ը:
Օրերս Կատարում ավարտվեց աշխարհի առաջնությունը, որտեղ հաղթանակ տարավ Արգենտինայի հավաքականը։ Մրցաշարն ուղեկցվեց բազմաթիվ սկանդալներով: Այս ֆոնին Դեյվիդ Բեքհեմը քննադատության թիրախում է հայտնվել, որը Կատարի հետ 150 միլիոն ֆունտ ստեռլինգի պայմանագիր էր կնքել:
Պայմանագրի համաձայն՝ Բեքհեմը աշխարհի առաջնության ժամանակ պետք է Կատարին համաշխարհային մակարդակով առաջ մղեր: Սակայն երկրի իշխանությունները դժգոհ են մնացել համագործակցությունից:
«Դավիթը հիանալի ժամանակ անցկացրեց, ապրում էր ամենաթանկ հյուրանոցում, բայց PR-ը թագավորական գործ չէ: Ո՛չ մի իրական հարցազրույց, ո՛չ աջակցություն»,-մեկնաբանել է «Only Nobody» Telegram-յան ալիքը: