Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է հունվար ամսվա վարկանիշը։ Տղամարդկանց նոր մրցաշարային աղյուսակում Հայաստանի երկու ներկայացուցիչներ մտել են TOP-100: Գաբրիել Սարգսյանը 2699 միավորով 41-րդ տեղում է, իսկ Հայկ Մարտիրոսյանը 2682 միավորով 57-րդն է։
Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը դուրս է մնացել լավագույն տասնյակից։ Արոնյանը, որն այժմ հանդես է գալիս ԱՄՆ-ում, 2735 միավորով 17-րդ տեղում է։ Հայկական արմատներով ամերիկացի Սամուել Սևյանը 2687 միավորով զբաղեցրել է 47-րդ տեղը։
Կանանց վարկանշային աղյուսակում Էլինա Դանիելյանը 2431 միավորով 35-րդն է, Մարիամ Մկրտչյանը՝ 69-րդը՝ 2381 միավորով, Լիլիթ Մկրտչյանը՝ 70-րդը՝ 2379 միավորով, Աննա Սարգսյանը՝ 85-րդը՝ 2361 միավորով։