Հայաստանն այս տարի էլ կընդունի բռնցքամարտի խոշոր մրցաշար։ Ապրիլին Երևանում կկայանա երիտասարդների Եվրոպայի առաջնությունը։ Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
Նշվում է, որ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան մրցաշարն անցկացնելու հայտը շահել է Խորվաթիայի և Մակեդոնիայի ֆեդերացիաների հետ պայքարում։
Հիշեցնենք, որ 2022-ին Երևանն ընդունել էր մեծահասակների Եվրոպայի առաջնությունը, որը միջազգային մասնագետների կողմից որակվեց լավագույնը մարզաձևի պատմության մեջ։
EUBC-ին հայտնել է նաև 2023-ին կայանալիք մյուս տարիքային խմբերի Եվրոպայի առաջնության մրցավայրերը։ Ավագ տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունը կկայանա հուլիսին՝ Ռումինիայում, կրտսեր տարիքի պատանիներինը` օգոստոսին՝ Սլովենիայում`։ Մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունը տեղի կունենա Ադրբեջանում, իսկ մեծահասակների Եվրոպայի 2024 թվականի առաջնությունը կնդունի Սերբիան` հաջորդ տարվա մարտին։