Ալ-Նասրայի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի կարողանա նորամուտը նշել ազգային առաջնության առաջիկա երկու հանդիպումներում: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ 37-ամյա հարձակվողը կկրի երկխաղյա որակազրկում, որը կայացվել էր Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի որոշմամբ՝ «Էվերտոն» – «Մանչեսթեր Յունայթեդ» խաղից հետո ապրիլյան միջադեպի պատճառով, երբ Ռոնալդուն հրել էր փոքրիկ տղային։
Պորտուգալացին որակազրկում չի կրել, քանի որ նրա մասին որոշումը կայացվել է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագիրը խզելուց մեկ օր անց։
37-ամյա Ռոնալդուն 2022 թվականի նոյեմբերից առանց թիմի էր մնացե․։ Լրագրող Փիրս Մորգանին տված հարցազրույցում նա Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնության նախօրեին հրապարակավ քննադատել է «Մանչեսթեր Յունայթեդի» մարզչական շտաբը, ղեկավարությունն ու քաղաքականությունը:
Դրանից հետո ակումբը որոշում է կայացրել վաղաժամկետ խզել պայմանագիրը ֆուտբոլիստի հետ։