Արգենտինական «Ռասինգի» ֆուտբոլիստ Լաուտարո Ռոնչին հրազենային վնասվածքով հոսպիտալացվել է։ Այս մասին հայտնում է թիմի մամուլի ծառայությունը, փոխանցում է TyC Sports-ը։
Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ հարձակվողի գլխին կրակել են իր հայրենի Ռոսարիո քաղաքում։ 18-ամյա արգենտինացին ծանր վիճակում գտնվում է տեղի հիվանդանոցում։ Նրա ընկերը, ում հետ եղել է ֆուտբոլիստը միջադեպի ժամանակ, մահացել է։
Ինքը՝ Ռոնչին, վիրահատության է ենթարկվել․ մաքրվել է գլխի այն հատվածը, որով անցել է փամփուշտը, ինչպես նաև հեռացվել է առաջացած հեմատոման։ Նա մնում է «բժշկական» կոմայի մեջ։