Պատասխանելով «որտեղի՞ց ես» հարցին, իտալական «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նկարել է Հայաստանի քարտեզը՝ Արցախի հետ: Այս մասին տեղեկանում ենք «Ինտերի» պաշտոնական էջից:
«Այն տարազներով և սովորույթներով ազգ է, որը պետք է բացահայտվի։ Թույլ տանք Մխիթարյանին մեզ առաջնորդել Հայաստանի ավանդույթներով»,-ասվում է ակումբի Facebook-ի էջում տեղադրված տեսանյութում:
Այնուհետև Մխիթարյանը պատմում է Երևանի մասին, որտեղ ծնվել է, իր կարիերայի և հոր՝ Համլետ Մխիթարյանի մասին:
Մանրամասները՝ տեսանյութում: