Հայազգի ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Ավստրալիայի բաց առաջնության երկրորդ շրջան։ Առաջին շրջանի խաղում նա 7:6, 6:2, 6:0 հաշվով հաղթել է իսպանացի Բեռնաբե Սապատո-Միրալեսին, հայտնում է sport.ru-ն։
Խաչանովի հաջորդ մրցակիցն Ավստրալիայի բաց առաջնությունում կլինի Սեբաստիան Բաեզ (Արգենտինա) – Ջեյսոն Կուբլեր (Ավստրալիա) զույգի հաղթողը։
Հիշեցնենք, որ մրցաշարի գործող չեմպիոնն իսպանացի Ռաֆայել Նադալն է։