Հրաձիգներ Բենիկ Խլղաթյանը և Էլմիրա Կարապետյանը թիմային միքս մրցաձևում դարձել են Սլովենիայի Ռուսե քաղաքում անցկացված «ISSF Grand Prix» միջազգային մրցաշարի փոխչեմպիոն: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն։
Հայաստանի ներկայացուցիչներն օդամղիչ ատրճանակի միքս մրցաձևում անցել են եզրափակիչ փուլ և 14-16 հաշվով պարտվելով Վրաստանի թիմին՝ զբաղեցրել են երկրորդ հորիզոնականը:
Հայ հրաձիգները հանդես են եկել նաև անհատական մրցապայքարում: Օդամղիչ ատրճանակ, 10 մ, 60 կրակոց մրցաձևում Էլմիրա Կարապետյանն զբաղեցրել է 7-րդ, իսկ Բենիկ Խլղաթյանը՝ 10-րդ հորիզոնականը, իսկ օդամղիչ հրացան, 10 մ, 60 կրակոց մրցաձևում էլ Հայաստանը ներկայացրել է Հրաչ Բաբայանը և գրավել 43-րդ հորիզոնականը: