Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանն այցելել է Միջազգային օլիմպիական կոմիտե և արժանացել հատուկ պատվոգրի։
«Որպես Օլիմպիական խաղերի եռակի մասնակից հրավիրված էի Միջազգային օլիմպիական կոմիտեի մարզիկների բաժին` գրառում կատարելու «Օլիմպիական պատին»: Արժանացա նաև հատուկ պատվոգրի»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Ջուլֆալակյանը:
Ջուլֆալակյանը հավելել է, որ միջոցառումը շատ հիշարժան էր ու զգացմունքային։ «Ինձ ասացին, որ ես առաջին հայն եմ, ով ստորագրել է Օլիմպիական պատին»,- հավելել է ընբիշը։