Պորտուգալիայի առաջնության «Բենֆիկա» և «Սպորտինգ» թիմերի խաղում պատմության մեջ առաջին անգամ սպիտակ քարտ է ցուցադրվել։ Այս մասին հայտնում է Sport Bible-ը։
Կանանց ֆուտբոլային հանդիպումն ավարտվել «Բենֆիկայի» ջախջախիչ հաղթանակով՝ 5։0 հաշվով։ Դրվագներից մեկում ֆուտբոլիստուհիներից մեկի ինքնազգացողությունը վատացել է, խաղադաշտ են դուրս եկել երկու թիմերի բժիշկները։ Այն բանից հետո, երբ բժիշկները կարգավորել են մարզուհու վիճակը, մրցավարը նրանց ցույց է տվել սպիտակ քարտ՝ որպես շնորհակալություն ցուցաբերած օգնության համար։
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) Պորտուգալիայում սպիտակ քարտի կիրառումն օգտագործում է դեռևս փորձնական նպատակով։ Այս օրինակով նախատեսվում է շնորհակալություն հայտնել հանդիպումների մասնակիցներին արդար խաղի և սպորտում էթիկական արժեքը բարձրացնելու համար։