Այսօր՝ հունվարի 25-ին, Շվեյցարիայի Նիոն քաղաքում՝ ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում, տեղի է ունեցել ֆուտբոլի Ազգերի լիգայի 2022/23 մրցաշրջանի եզրափակիչ փուլի վիճակահանությունը։ Հայտնի են դարձել այս վճռական խաղերի բոլոր զույգերը։ Այս մասին հայտնում է sportkp.ru-ն։
Հիշեցնենք, որ վիճակահանությանը մասնակցում էր չորս թիմ՝ Խորվաթիան, Իտալիան, Նիդերլանդները և Իսպանիան։
Կիսաեզրափակչում Նիդերլանդների հավաքականը կմրցի Խորվաթիայի ընտրանու հետ։ Հանդիպումը կկայանա հունիսի 14-ին։ Իսպանիայի ընտրանու մրցակիցն Իտալիայի հավաքականն է։ Խաղը կկայանա հունիսի 15-ին։ Բոլոր հանդիպումները կկայանան Նիդերլանդներում։
Երրորդ տեղի համար համար դիմակայությունը և վճռորոշ՝ եզրափակիչ հանդիպումը երկուսն էլ կկայանան հունիսի 18-ին։ Բոլոր խաղերը կանցկացվեն Նիդերլանդներում։