UFC-ի խառը մենամարտերիթեթև քաշային կարգում հանդես եկող Ռուսաստանը ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Արման ծառուկյանը մեկնաբանել է Ղազախստանի ներկայացուցիչ Դամիր Իսմագուլովի՝ իրենից ռևանշի հասնելու ցանկության մասին հայտարարությունը, հայտնում է championat-ը։
«Սեղանին հարյուր հազար դոլար, և ես գործի մեջ եմ: Քեզ հետ մենամարտելն ինձ բացի փողից ոչինչ չի տալիս»,- գրել է Ծառուկյանը։
Ավելի վաղ Իսմագուլովը, որը 2022 թվականի դեկտեմբերին մրցավարների միաձայն որոշմամբ պարտվել էր Ծառուկյանին, հայտարարել էր, որ կհետաձգի կարիերայի ավարտը, եթե UFC-ն իրենց համար ռևանշ մենամարտ կազմակերպի։ Իսմագուլովը կարիերան ավարտելու մասին հայտարարել էր 2023 թվականի սկզբին՝ պատճառաբանելով առողջական խնդիրները։
UFC-ի թեթև քաշային կարգի վարկանշային սանդղակում Արման Ծառուկյանը և Դամիր Իսմագուլովը զբաղեցնում են համապատասխանաբար ութերորդ և տասներկուերորդ հորիզոնականները: