Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ասել է, որ ցանկություն ունի խաղալ Եվրոպայում, բայց «մինչ դեռ մնում է կրասնոդարյան ակումբում», հաղորդում է «ՌԻԱ Նովոստի սպորտ»-ը։
«Առաջարկների և տեղափոխությունների մասին ես էլ, բոլորի նման, կարդացել եմ մամուլում։ Ես անձամբ ոչինչ չգիտեմ, ինձ ոչ ոք չի զանգահարել։ Ես այստեղ եմ՝ Կրասնոդարում։ Իմ ապագայի հետ կապված՝ ես ոչ մեկի հետ չեմ խորհրդակցել և չեմ խորհրդակցում, բայց Եվրոպայում խաղալու ցանկություն կա, կրկնում եմ, ես դեռ այստեղ եմ հանդես գալիս»,- ասել է Սպերցյանը։
2022 թվականի դեկտեմբերին Սպերցյանը երկրպագուների վարկածով ճանաչվել է «Կրասնոդարի» լավագույն խաղացող՝ մրցաշրջանի աշնանային հատվածում։ Ֆուտբոլիստի օգտին քվեարկել է հարցվածների 22,42%-ը։ Նրա ծառայություններով հետաքրքրված են մի շարք գրանդ ակումբներ։