Ռուս մարզիչ, հայկական ակումբներ գլխավորած Ալեքսանդր Գրիգորյանը խոսել է Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» կիսապաշտպան Կրիշտիանու Ռոնալդուի վիճակի մասին՝ կարծիք հայտնելով, որ վերջինս գտնվում է սթրեսային իրավիճակում, հայտնում է Match TV-ն։
«Կարծում եմ, որ Ռոնալդուն սթրեսային վիճակում է, որը կապված է սարսափելի հիասթափության հետ Կատարում կայացած աշխարհի առաջնությունում մրցելույթներից: Եվ նա ակնհայտորեն չի կարող դուրս գալ այս դեպրեսիայից։ Սա միանգամայն ակնհայտ է»,- ասել է Գրիգորյանը։
Երեկ Ռոնալդուն իր առաջին գոլն է խփել «Ալ-Նասրի» կազմում՝ պաշտոնական խաղերում։ Նա 11 մետրանոցից գոլի հեղինակ է դարձել «Ալ-Ֆաթեհ» ակումբի դեմ ազգային առաջնության խաղում։ Խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 2:2 հաշվով։ Պորտուգալացին 93-րդ րոպեին հավասարեցրել է հաշիվը։
Հունվարի 2-ին Ռոնալդուն դարձել է «Ալ-Նասրի» ֆուտբոլիստ, որի հետ պայմանագրով նա տարեկան կստանա 200 միլիոն եվրո։ Հունվարի 22-ին նա իր նորամուտն է նշել ակումբի կազմում։ Պորտուգալացին ընդգրկվել է թիմի մեկնարկային կազմում «Ալ-Իտիֆակի» դեմ խաղում։ Պորտուգալացին հանդիպումն անցկացրել է ամբողջությամբ՝ չգրանցելով արդյունավետ գործողություններ։ Հանդիպումն ավարտվել է իր թիմի հաղթանակով՝ 1։0 հաշվով։