Համահայկական ամառային ութերորդ խաղերը նախատեսվում են անցկացնել օգոստոսին: Բացման արարողությունը տեղի կունենա Գյումրիում, փակման արարողությունը՝ Երևանում: 17 մարզաձևերի համար խաղարկվելու է 107 հավաքածու մեդալ: Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:
Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական ամառային ութերորդ խաղերի կազմակերպման և անցկացման կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել կոմիտեի ընդլայնված կազմով առաջին նիստը, որտեղ քննարկվել են Համահայկական ամառային ութերորդ խաղերի կազմակերպչական աշխատանքների հետ կապված հարցեր:
Արայիկ Հարությունյանը կարևորել է գերատեսչությունների միջև փոխկապակցված աշխատանքը և այդ առումով ընդգծել յուրաքանչյուր կառույցի կողմից սահմանված ժամանակացույցի համաձայն աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը: