Հայ ձյուդոյիստ, 66 կգ քաշային կարգում հանդես եկող Արտյոմ Ղալաչյանը մարզաձևի մեծահասակների Եվրոպայի բաց առաջնությունում նվաճել է բրոնզե մեդալ։ Այս մասին հայտնում է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան։
Առաջնությունն անցկացվել է փետրվարի 10-14-ը՝ Բուլղարիայի Սոֆիա քաղաքում անցկացված։ Ղալաչյանը հաղթել է 5 գոտեմարտում։ Նա Մալաթիա-Սեբաստիա ՄՀԿ-ի սան է, մարզիչ Կարեն Աղաջանյանն է։
Ֆեդերացիան տեղեկացնում է, որ Հայաստանի ձյուդոյի հավաքականը մրցաշարին մասնակցել է գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի ղեկավարությամբ։ Հայաստանն ուներ 4 ներկայացուցիչ` 60 կգ Գասպար Հայրապետյանը, 66 կգ Արտյոմ Ղալաչյանը, 73 կգ քաշայիններ Արսեն Ավետիսյանը և Ֆերդինանդ Կարապետյանը: