Հայկական ծագումով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը չի մասնակցի Մարսելում կայանալիք ATP շարքի մրցաշարին, որին հայտավորված էր, տեղեկացնում է sport-express-ը։
Մարսելում թենիսի մրցաշարը կանցկացվի փետրվարի 20-26-ը։ Մարզիկի՝ մրցույթին մասնակցելուց հրաժարվելու պատճառները չեն նշվում։
Հիշեցնենք, որ Կարեն Խաչանովը Australian Open-ի չորրորդ շրջան դուրս գալուց հետո հանդես էր եկել ի պաշտպանություն Արցախի՝ տեսախցիկին գրելով «Արցախ, դիմացի՛ր»։
Դրանից հետո Ադրբեջանի թենիսի ֆեդերացիան նամակ էր հղել թենիսի միջազգային ֆեդերացիային՝ բողոքելով թենիսիստից։ Կարեն Խաչանովն Australian Open-ի քառորդ եզրափակիչ դուրս գալուց հետո կրկին աջակցել էր Արցախին՝ այս անգամ գրելով «Շարունակի՛ր հավատալ մինչև վերջ։ Արցա՛խ, դիմացի՛ր»:
Այժմ թենիսիստն զբաղեցնում է 13-րդ տեղը աշխարհի լավագույն թենիսիստների վարկանիշում։