Բռնցքամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականը Բուլղարիայում կայանալիք Ստրանջայի մրցաշարին կմասնակցի 12 մարզիկով: Մեր ընտրանին մրցավայր կմեկնի փետրվարի 19-ին, այս օրերին մեր հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում օլիմպավանում: Այս մասին հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից:
Կարեն Աղամալյանի գլխավորությամբ մրցավայր կմեկնեն 48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը, 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, 54 կգ քաշային Հենրիկ Սահակյանը, 57 կգ քաշային Արթուր Բազեյանը, 60 կգ քաշային Արթուր Ղազարյանը, 63 կգ քաշայիններ Արթուր Շախպազյանն ու Նարեկ Հովհաննիսյանը, 67 կգ քաշայիններ Արարատ Հարությունյանն ու Գուրգեն Մադոյանը, 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը, 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանն ու գերծանր քաշային Դավիթ Չալոյանը: