Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է մասնակցել WR Chess Masters-ին։
Chess24.com պորտալի փոխանցմամբ՝ Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում ընթացող մրցաշարի երրորդ տուրում Արոնյանն այսօր սպիտակ խաղաքարերով մրցել է Ուզբեկստանի ներկայացուցիչ Նոդիրբեկ Աբդուլսատուրովի հետ և ստիպել մրցակցին հանձնվել պարտիայի 31-րդ քայլին:
Այս հաղթանակից հետո Արոնյանը մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատարն է։ Նա ունի 2,5 միավոր։ Ուեսլի Սոն ու Գյոկուշը վաստակել են 2-ական միավոր։
WR Chess Masters մրցաշարին մասնակցում են 10 գրոսմայստերներ: Այն կավարտվի փետրվարի 25-ին։