Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը հաղթող է ճանաչվել «WR Chess Masters» մրցաշարում: Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:
Արոնյանը, Նեպոմնյաշչին և Գուկեշը 9 հնարավորից վաստակել են 5.5 միավոր։ Միավորների հավասարության պատճառով անցկացվել է փլեյ-օֆֆ, որտեղ հայ շախմատիստը հաղթել բոլոր խաղերում և դարձել մրցաշարի հաղթող:
Փլեյ-օֆֆում Լևոն Արոնյանը 2:0 հաղթել է Գուկեշին, 1:0 հաշվով՝ Նեպոմնյաշչիին: Ֆեդերացիայից հայտնում են նաև, որ Արոնյանը իր վարկանիշը 9.4 կետով բարելավել է և այժմ իր վարկանիշը 2745 է:
Հիշեցնենք, որ Արոնյանը մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատարն էր: «WR Chess Masters» մրցաշարին մասնակցում էին 10 գրոսմայստերներ: