Հայաստանը 8 մեդալ է նվաճել Ռումինիայում կայացած բռնցքամարտի երիտասարդների միջազգային մրցաշարում։ Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
Վազգեն Բադալյանի գլխավորած երիտասարդական ընտրանու կազմում ոսկե մեդալ է նվաճել 86 կգ քաշային Դավիթ Սիմոնյանը։ 48 կգ քաշային Հովհաննես Հարությունյանը, 57 կգ քաշային Գոռ Ազիզյանզը, 80 կգ քաշային Համլետ Ադամյանը, և 92 կգ քաշային Իշխան Հովսեփյանը արժանացել են արծաթե պարգևի։
Եվս 3 բռնցքամարտիկ` Տիգրան Հովսեփյան, Արման Միսկարյանը և Ալբերտ Հարությունյանը, նվաճել են բրոնզե մեդալ։
Ընդհանուր առմամբ՝ ռումինական ստուգատեսին մասնակցել են 30 երկրի ներկայացուցիչներ, հայտնում է ֆեդերացիան։