«ՊՍԺ»-ի հարձակվող Լիոնել Մեսսին կողմնորոշվել է, թե որտեղ է ցանկանում շարունակել կարիերան: Նա մտադիր է կարիերան շարունակել Եվրոպայում։ Այս մասին գրում է sport24-ը՝ հղում անելով Diario Sport-ին:
Diario Sport-ը նշել է, որ արգենտինացի ֆուտբոլիստն այլևս չի դիտարկում MLS-ի և Սաուդյան Արաբիայի առաջարկները:
«ՊՍԺ»-ի և Մեսսի միջև գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մեսսին և «ՊՍԺ»-ն չեն կարող համաձայնեցնել պայմանագրի երկարաձգման պայմանները: Ակումբն առաջարկում է Մեսիին աշխատավարձի զգալի կրճատման գնալ, սակայն ֆուտբոլիստը հրաժարվում է: