Ֆլորիդայի սենատորները խնդրել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին լուծել սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչի մուտքի արտոնագրի հարցը։ Այս մասին հայտնում է Forbes-ը։
«Ջո Բայդենը պարտավոր է շտկել իրավիճակը, բացառություն անել և թույլ տալ Ջոկովիչին ելույթ ունենալ ԱՄՆ-ում»,- ասել է սենատորներից մեկը:
Ջոկովիչը չի կարողանում մուտք գործել ԱՄՆ. նա խնդրել է իր համար բացառություն արվի և թույլատրվի մուտք գործել երկիր՝ առանց կորոնավիրուսի դեմ պատվաստվելու, սակայն մերժում է ստացել։
Ջոկովիչն ավելի վաղ խնդիրների էր բախվել Ավստրալիայի բաց առաջնությանը մասնակցելու հարցում։ Ավստրալիա մուտք գործելիս թենիսիստը վիզան չեղարկել էին՝ պատվաստումներից ազատվելու պատճառով, և նա ստիպված էր եղել լքել երկիրը և բաց թողնել մրցաշարը։
2023 թվականին նրան թույլատրել էին մուտք գործել Ավստրալիա, որտեղ էլ Ջոկովիչը դարձել էր Ավստրալիայի բաց առաջնության հաղթող՝ եզրափակչում 6։3, 7։6, 7։6 հաշվով հաղթելով Ստեֆանոս Ցիցիպասին և կարիերայում տասներորդ անգամ նվաճելով մրցաշարի չեմպիոնի տիտղոսը։