Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացվող Դան Կոլովի և Նիկոլա Պետրովի միջազգային մրցաշարում Հայաստանը ներկայացնող ըմբիշ Սլավիկ Գալստյանը հաղթող է ճանաչվել՝ դառնալով ոսկե մեդալակիր:
Այս մասին հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից:
Հայտնում են նաև, որ ըմբիշ Մալխաս Ամոյանը, ցավոք, 1:1 հաշվով պարտություն է կրել աշխարհի գործող չեմպիոնից: Մալխաս Ամոյանը արծաթե մեդալակիր է: