Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսին իր գործընկերներին iPhone 14 Pro է նվիրել՝ 24 կարատանոց ոսկու պատվածքով: Այս մասին «Правил жизни» պարբերականի փոխանցմամբ՝ հայտնում է Hypebeast-ը։
Այդպես ֆուտբոլիստը որոշել է շնորհակալություն հայտնել Արգենտինայի ֆուտբոլի հավաքականի բոլոր անդամներին, որոնք մասնակցել են Քաթարում կայացած աշխարհի հաղթական առաջնությանը։
Նվերները հանձնվել են ոչ միայն խաղացողներին, այլև թիմի անձնակազմին։ Մեսսին պատվիրել է 35 սմարթֆոն, դրանք նրան արժեցել են ավելի քան 200 հազար դոլար (ավելի քան 15 միլիոն ռուբլի):
Հեռախոսների վրա նշված են Արգենտինայի ֆուտբոլի հավաքականի անունը, խաղացողի համարը, տարբերանշանը, ինչպես նաև «ԱԱ-2022-ի չեմպիոնները» գրությունը։ Դիզայնը մշակել է iDesign Gold ընկերությունը։
«Նա (Մեսսին) ասաց, որ ցանկանում է հատուկ նվեր մատուցել խաղացողներին և անձնակազմին, որպեսզի տոնեն այս հիանալի հաղթանակը, բայց նա չցանկացավ նվիրել ժամացույցի նման սովորական մի բան, ուստի ես առաջարկեցի անվանական ոսկե iPhone, և նրան դուր եկավ գաղափարը»,-ասել է IDesign Gold – ի գլխավոր տնօրեն Բեն Լայոնը: