ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն իր մարզաշապիկը նվիրել Իգնատիուս Գանագոյին՝ Ֆրանսիայի առաջնության «Նանտի» հետ խաղի ավարտից հետո (4:2), հայտնում է Sportbox-ը։
Նշվում է, որ Մբապեն մրցակցին նվիրել է այն մարզաշապիկը, որում նա գոլերի քանակով ՊՍԺ-ի ռեկորդ է սահմանել։
Մբապեն ՊՍԺ-ի կազմում խփել է 201 գոլ և դարձել ակումբի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն՝ այս ցուցանիշով շրջանցելով ուրուգվայցի Էդինսոն Կավանիին։
Երկու շաբաթ առաջ Գանագոյի ընտանիքում ողբերգություն էր տեղի ունեցել՝ նրա 5-ամյա դուստրը մահացել էր։ Նշվում է, որ փոքրիկը հիվանդ է եղել։
ՊՍԺ-ն 26 խաղից հետո 63 միավորով գլխավորում է Ֆրանսիայի առաջնության մրցաշարային աղյուսակը: «Նանտը» 26 խաղից հետո 28 միավորով 14-րդ տեղում է։