Ուիմբլդոնի կազմակերպիչները մշակում են վարքագծի նորմերի վերաբերյալ հատուկ փաստաթուղթ, որը ռուս թենիսիստները պետք է ստորագրեն մրցաշարի մեկնարկից առաջ։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ փաստաթուղթը դեռևս վերջնական տեսքի չի բերվել, սակայն ենթադրվում է, որ մրցաշարի ժամանակ կարգելվի Ռուսաստանին աջակցության ցանկացած ակնհայտ դրսևորում, դրոշ կրելը կամ երկրի մասին դրական մեկնաբանությունները։ Կանոնների խախտումը կարող է հանգեցնել պատժամիջոցների՝ ներառյալ մրցաշարից հնարավոր հեռացումը:
Այս տարի Ուիմբլդոնը տեղի կունենա հուլիսի 3-16-ը։
Հիշեցնենք, որ անցյալ տարվա ապրիլին Ուիմբլդոնի կազմակերպիչները հրաժարվել էին թույլ տալ ռուս և բելառուս թենիսիստների մասնակցությունը մրցաշարին։ Բացի այդ, այս երկրների խաղացողներին արգելվել էր մասնակցել Մեծ Բրիտանիայում անցկացվող մրցաշարերին՝ Lawn Tennis Association-ի (LTA) հովանու ներքո: