Ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում Հայաստանը կներկայացնի հունահռոմեական ոճի 10 ըմբիշ, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնությունները կկայանան մարտի 13-19-ը՝ Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում։
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան ներկայացրել է Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը հունահռոմեական ոճի Հայաստանի հավաքականը կազմը։
Մրցավայր կմեկնեն 10 ըմբիշներ՝ 55 կգ քաշային Կարապետ Մանվելյանը, 60 կգ՝ Սուրեն Աղաջանյան, 63 կգ՝ Սահակ Հովհաննիսյան, 67 կգ՝ Աշոտ Խաչատրյան, 72 կգ՝ Հայկ Ասատրյան, 77 կգ՝ Աշոտ Կիրակոսյան, 82 կգ՝ Կարեն Խաչատրյան, 87 կգ՝ Հովհաննես Հարությունյան, 97 կգ՝ Հայկ Խլոյան
և 130 կգ՝ Ալբերտ Վարդանյան։