Հայկական ծագումով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթել է գերմանացի Օսկար Օտտեին և դուրս է եկել ԱՄՆ-ում ընթացող Ինդիան Ուելս քաղաքում ընթացող Masters շարքի մրցաշարի երրորդ շրջան, հայտնում է Championship.com-ը։
Խաչանովը հաղթել է 6։3, 6։3 հաշվով։ Մրցաշարի երրորդ շրջանում Խաչանովը կհանդիպի իսպանացի Ալեխանդրո Դավիդովիչ-Ֆոկինայի հետ։ Ինդիան Ուելսի մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 8,8 մլն դոլար։