Բուխարեստում մեկնարկել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունը:
Հայաստանի ներկայացուցիչներ Կարապետ Մանվելյանն իր առաջին հաղթանակը ադրբեջանցու նկատմամբ է տարել։ Մինչև 55 կգ քաշային կարգում Մանվելյանը 7:1 հաշվով պարտության մատնեց Ռահիմ Հասանովին և դուրս եկավ կիսաեզրափակիչ:
Ադրբեջանցին պարտությունից հետո, սակայն, հակասպորտային քայլի է դիմել՝ թիկունքից հարվածելով Մանվելյանին։