Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան որակազրկել է Կարապետ Մկրտչյանին հարվածած ադրբեջանցուն։ Այս մասին հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։
«Կարապետ Մանվելյանը մաքուր հաղթանակ է տարել ադրբեջանցի ըմբիշի նկատմամբ, ինչից հետո մրցակիցն աչքի է ընկել ոչ սպորտային և ագրեսիվ վարքով: Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան տեղում որակազրկել է ադրբեջանցուն», – նշվում է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ ադրբեջանցին պարտությունից հետոհակասպորտային քայլի է դիմել՝ թիկունքից հարվածելով Մանվելյանին։