Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Թուրքիա հանդիպման բոլոր տոմսերը սպառվել են, տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։ ՀՖՖ-ն շնորհակալություն է հայտնում երկրպագուներին ակտիվության համար։
Մարտի 25-ին Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական փուլի առաջին տուրում Հայաստանի հավաքականը Երևանում՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կհանդիպի Թուրքիայի ընտրանու հետ։ Այնուհետ մարտի 28-ին Հայաստանի հավաքականը հանդիպում կանցկացնի Կիպրոսի ընտրանու հետ։ Սակայն այս հանդիպումը կանցկացվի ընկերական խաղերի շրջանակներում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՈՒԵՖԱ-ի հատուկ որոշմամբ թուրք երկրպագուները ներկա չեն լինի Հայաստանի և Թուրքիայի հավաքականների հանդիպմանը։