Հայ ըմբիշ Հայկ Խլոյանը բրոնզե մեդալ է նվաճել Բուխարեստում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում:
Ինչպես հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան, 97 կգ քաշային կարգում հանդես եկող Ալոյանը հաղթել է Լիտվայի ներկայացուցիչ Մինդաուգաս Վենցկայտիսին:
Ավելի վաղ Բուխարեստում կայացած Եվրոպայի առաջնությունում հայ ըմբիշները նվաճել էին 3 մեդալ: