Ռուս գեղասահորդ Արթուր Դանիելյանը խոսել է Հայաստանի հավաքական հնարավոր տեղափոխության մասին, հաղորդում է sport.ru-ն։ Մարզիկը խոստովանել է, որ դրանում իմաստ չի տեսնում։
«Տեղափոխվել այլ հավաքական։ Ո՛չ, ոչ ոք ինձ չի առաջարկել: Իհարկե, կա նման տարբերակ. ես կարող եմ այն նշել գրառումների մեջ, բայց ես անկեղծորեն դրանում ոչ մի իմաստ չեմ տեսնում: Քանի դեռ այդ անցումը տեղի կունենա, քանի դեռ ես կարանտին կնստեմ, քանի դեռ դուրս կգամ, վարկանիշ կհավաքեմ, քանի դեռ ինձ կսկսեն առողջ գնահատել, դրա համար ժամանակ է պետք։ Այդպես էլ կարիերայի վերջը կգա, իսկ ես արդյունքում ոչինչ չեմ անի», – Դանիելյանի խոսքերն է մեջբերում պարբերականը։
Դանիելյանը 2020 թվականի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր է: