Մարտի 17-ին կայացել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի մամուլի ասուլիսը, որի ընթացքում 65-ամյա մասնագետը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը: Հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Թուրքիայի և Կիպրոսի հավաքականների հետ հադիպումներին Հայաստանի ազգային հավաքականի կազմում կնախապատրաստվեն 26 ֆուտբոլիստներ.
Դարպասապահներ՝ Ստանիսլավ Բուչնև՝ «Փյունիկ», Արսեն Բեգլարյան՝ «Ուրարտու», Արման Ներսեսյան՝ ԲԿՄԱ։
Պաշտպաններ՝ Վարազդատ Հարոյան՝ «Անորտոսիս» (Կիպրոս), Անդրե Չալըշըր՝ «Բրոմապոյկարնա» (Շվեդիա), Կամո Հովհաննիսյան՝ «Աստանա» (Ղազախստան), Նաիր Տիկնիզյան՝ «Լոկոմոտիվ» (Ռուսաստան), Գեորգի Հարությունյան՝ «Կրասնոդար» (Ռուսաստան), Տարոն Ոսկանյան՝ «Ալաշկերտ», Ժիրայր Մարգարյան՝ «Ուրարտու», Էրիկ Փիլոյան՝ «Ուրարտու», Երջանիկ Ղուբասարյան՝ «Նոա»։
Կիսապաշտպաններ՝ Էդուարդ Սպերցյան՝ «Կրասնոդար» (Ռուսաստան), Խորեն Բայրամյան՝ «Ռոստով» (Ռուսաստան), Լուկաս Սելարայան՝ «Քոլուբուս Քրյու» (ԱՄՆ), Տիգրան Բարսեղյան՝ «Սլովան» (Սլովակիա), Էդգար Բաբայան՝ «Ռաններս» (Դանիա), Ժիրայր Շաղոյան՝ ԲԿՄԱ Սոֆիա (Բուլղարիա), Վահան Բիչախչյան՝ «Պոգոն» (Լեհաստան), Դավիդ Դավիդյան՝ «Փյունիկ», Ուգոչուկվու Իվու՝ «Ուրարտու», Կարեն Մուրադյան՝ «Արարատ-Արմենիա», Արթուր Սերոբյան՝ «Արարատ-Արմենիա»։
Հարձակվողներ՝ Նորբերտո Բրիասկո Բալեկյան, «Բոկա Խունիորս» (Արգենտինա), Սարգիս Ադամյան՝ «Քյոլն» (Գերմանիա), Հրանտ-Լեոն Ռանոս՝ «Բավարիա» (Գերմանիա)։
Հայաստանի ազգային հավաքականը կսկսի մարզական հավաքը մարտի 18-ին:
Մարտի 25-ին Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական փուլի առաջին տուրում Հայաստանի հավաքականը Երևանում՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կհանդիպի Թուրքիայի ընտրանու հետ։ Այնուհետ մարտի 28-ին Հայաստանի հավաքականը հանդիպում կանցկացնի Կիպրոսի ընտրանու հետ։ Սակայն այս հանդիպումը կանցկացվի ընկերական խաղերի շրջանակներում։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ՈՒԵՖԱ-ի հատուկ որոշմամբ թուրք երկրպագուները ներկա չեն լինի Հայաստանի և Թուրքիայի հավաքականների հանդիպմանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստան-Թուրքիա հանդիպման բոլոր տոմսերը սպառվել են։