Հայկ Պապիկյանը Բուխարեստում ըթնացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության եզրափակչում է։ Այս մասին հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։
Նշվում է, որ Պապիկյանը 3 գոտեմարտերից և ոչ մեկում միավոր չի տվել մրցակիցներին և հաղթանակների գումարային միավորը 24:0 է։
Եզրափակչում Պապիկյանը կմրցի Ադրբեջանը ներկայացնող Մագոմեդ Խանիևի հետ:
Ավելի վաղ մեր ըմբիշներից Հայկ Խլոյանը բրոնզե մեդալ է նվաճել Եվրոպայի երիտասարդական առաջնությունում: