Հայ ըմբիշ Մեժլում Մեժլումյանը արծաթե մեդալ է նվաճել Բուխարեստում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում: Այս մասին հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։
Հիշեցնենց, որ սա Հայաստանի հավաքականի չորրորդ մեդալն է։ Ավելի վաղ բրոնզե մեդալներ էին նվաճել Հայկ Խլոյանը և Էդիկ Հարությունյանը, իսկ Հայկ Պապիկյանը դարձել է արծաթե մեդալակիր։